-
03.02.2017|
00:38
Մարդը մենակ է իր նմանների մեջ, ինչպես ավազի հատիկը` անապատում, կաթիլը` անձրևի մեջ, աստղը` երկնքում:
-
02.02.2017|
14:48
Լիլիթ Ալթունյանի «Կապույտ աղվեսը» գիրք-հեքիաթը «Զանգակի» նոր հրատարակություններից է և իր նկարազարդումներով անտարբեր չի թողնում անգամ մեծահասակներին: Այն լույս է տեսել երեք լեզվով, հասցեագրված է մինչև 7 տարեկան երեխաներին և ուղեկցում է նրանց տարվա չքնաղ գույների միջով, սովորեցնում է երազել ու գնալ երազների հետևից:
-
01.02.2017|
15:40
Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվը» մեծ էկրան բարձրացավ 2016-ի սեպտեմբերին: Շատ արագ գրավեց հանրության ուշադրությունը: Արժևորվեց մասնագետների կողմից` ստանալով մի շարք մրցանակներ («Տարվա լավագույն ֆիլմ», «Լավագույն խաղարկային ֆիլմ» և այլն): Չխուսափեց նաև քննադատություններից:
-
31.01.2017|
22:47
Կաննի կինոփառատոնի ժյուրին այս տարի կգլխավորի աշխարհահռչակ կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը: 67-ամյա կինոռեժիսորը առաջին իսպանացին է, ում նման պատիվ է ընձեռվում:
-
31.01.2017|
16:40
Հունվարի 27-ին՝ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, «Պարի աստղեր» պարային համույթի սան և կրտսեր պարուսույց Նորայր Գասպարյանին:
-
31.01.2017|
16:38
Ռուբեն Օրբելին իրավամբ համարվում է ստորջրյա հնագիտության և ստորջրյա տեխնիկայի պատմության նոր բնագավառի` հիդրոհնագիտության հիմնադիրը, որի զարգացման համար նա ծավալում էր լայն քարոզչություն գիտական կազմակերպություններում` մտադրություն ունենալով ստեղծել նոր կադրեր, ինչպիսիք էին ջրասուզակները և հնագետ ջրասուզակները:
-
31.01.2017|
16:37
Հայրենական և համաշխարհային ականավոր գիտնականների համաստեղության մեջ իրենց արժանի տեղն են զբաղեցնում Օրբելի եղբայրները: Յուրաքանչյուրը իրենց բնագավառում հանդիսանում են հեղինակություններ: Նրանց ազդեցությամբ ձևավորվել են ոչ միայն գիտական ուղղություններ, այլև գիտական սերունդներ:
-
31.01.2017|
13:17
Փետրվարի 1-ից ընդունվում են ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած՝ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխության հայտերը:
-
31.01.2017|
11:50
Մանկական գրականությունը մեծ պահանջարկ է վայելում: Էքզյուպերին, Թումանյանը մշտապես ամենապահանջված հեղինակներն են: Հայտնի հեքիաթները` գունեղ նկարազարդումներով, գունավորելու գրքերը նույնպես գրավում են գնորդներին:
-
30.01.2017|
16:52
TeamTime-ը և MYbookstore - ը սկսում են նոր նախագիծ, որի շրջանակներում կազմակերպվելու են` քննարկումներ, խաղեր և հանդիպումներ երիտասարդ գրողների հետ:
Նպատակն է ապահովել գրող-ընթերցող անմիջական շփումը, ինչպես նաև խթանել գրքասիրության և ընթերցանության տարածումը ։ Առաջին հանդիպումը լինելու է երիտասարդ գրող Դավիթ Սամվելյանի հետ: